Հանրագիտարան

Այգեթաղ և այգեբաց

Խաղողի վազի ցրտադիմացկունությունը բարձր չէ: Օրինակ, եթե ձմռանը 20 օր շարունակ -140 ջերմաստիճան լինի, ձմեռող աչքերի զգալի մասը կցրտահարվի: 3-5 օր տևողությամբ -180 -ից ցածրի դեպքում կցրտահարվեն նաև միամյա մատերը: Մի քանի օրվա ընթացքում -200-ից ցածր ջերմության պայմաններում ցրտահարվում են նաև բազմամյա ճյուղավորումները, իսկ -260-ում վազերի ամբողջ վերգետնյա որդաները:
Խաղողագործական բոլոր այն տարածքներում, որտեղ ձմռանը -16-ից ցածր ցրտերի հավանականությունը մեծ է, բերքահավաքից հետո կատարվում է այգեթաղ: Արարատյան դաշտավայրում, նրա նախալեռնային և Վայոց ձորի գոտիների խաղողագործական տարածքներում նույնպես տարվում են այգեթաղի աշխատանքներ:
 
Այգեթաղը պետք է սկսել հոկտեմբերի երկրորդ տասնօրյակից և վերջացնել սեղմ ժամկետում՝ մինչև նոյեմբերի 10-ը, քանի դեռ չեն սկսվել կայուն ցրտերը: Այգեթաղը պետք է այնպես կատարել, որ վազերի բնի կամ թևերի առանձին հատվածները բաց չմնան և ձմռանը չցրտահարվեն, որը բացասաբար կազդի տնկարկների բերքատվության վրա:
 
Այգեբացը պետք է սկսել վաղ գարնանը, երբ ցրտերի վտանգն անցել է և այգում կարելի է աշխատել: Այգեբացի աշխատանքներն առաջին հերթին պետք է սկսել լանջերում, չոր, քարքարոտ հողերում, որտեղ վազերի օրգանները հողի տակ շուտ են տաքանում, այնուհետև՝ հարթավայրում և խոնավ տեղերում:
 
Այգեբացի ժամանակ ագրոտեխնիկայով շարքերի երկարությամբ թմբերի հողաշերտի մի մասը պետք է շուռ տալ դեպի միջշարքային տարածությունները, այնուհետև զգուշությամբ վազի օրգաններից հեռացնել հողը, ձեռքով բարձրացնել և թափ տալ: Այնուհետև վազերի վրայից թափված հողը հավասարաչափ փռել միջշարքային տարածություններում և վազերի բունը բացել 10-15սմ խորությամբ մակերեսային արմատները հեռացնելու համար:
 
Այգեբացը պետք է կատարել շատ խնամքով, ուշադիր լինել, որ վազերի առանձին թևեր և մատեր չմնան հողի տակ, գործիքներով չվնասվեն թևերը, աչքերը և վազերի բները լավ բացվեն: Այգեբացի աշխատանքները պետք է վերջացնել սեղմ ժամկետում, որպեսզի վազերի էտն ավարտվի մինչև աչքերի ուռչելը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: