Հանրագիտարան

Խտրականության դեմ պայքարի միջազգային օր

Սկսած 2014 թվականից՝ Միավորված ազգերի կազմակերպությունը մարտի 1-ը նշում է որպես Խտրականության դեմ պայքարի միջազգային օր:
Օրը նշելը նպատակ ունի հաստատել այն գաղափարը, որ բոլորն իրավունք ունեն ապրել՝ անկախ սեռից, ազգությունից, տարիքից, հասակից, մասնագիտությունից, կրթությունից և այլն:
 
Թեև շատ երկրներում գործում են օրենքներ խտրականության դեմ, սակայն շատերում էլ խտրականությունը շարունակում է լինել լուրջ խնդիր:
 
Այս օրը բազմաթիվ միջոցառումներ են անցկացվում, կազմակերպվում են զանզան քննարկումներ ու գիտաժողովներ, որոնց բոլորի նպատակն էլ մեկն է՝ արմատախիլ անել խտրականությունը:
 
Ի դեպ, Խտրականության դեմ պայքարի միջազգային օրվա խորհրդանիշը թիթեռն է:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: