Հանրագիտարան

Երջանկության միջազգային օր

2012 թվականին Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) մարտի 20-ը հռչակեց որպես Երջանկության միջազգային օր:
Տոնի հռչակման նպատակը հաստատումն ու տարածում էր այն գաղափարի, ըստ որի՝ երջանկության ձգտումը մեր մոլորակի ողջ մարդկությանը բնորոշող ընդհանուր հատկանիշ է:
 
Տոնը հռչակողների համոզմամբ Երջանկության միջազգային օրը կոչված է ցույց տալու, որ երջանկությունը մարդկության հիմնական նպատակներից մեկն է:
 
Ի դեպ, տոնը նշելու առաջարկն արել է լեռնային ոչ մեծ մի երկիր՝ Բութանը: Համարվում է, որ հենց այստեղ են բնակվում աշխարհի ամենաերջանիկ մարդիկ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: