Հանրագիտարան

Ուսուցչի օր (Թաիլանդ)

1956թ.-ին Թաիլանդի փոխնախարար, ֆելդմարշալ, այդ ժամանակ նաև ուսուցչական կոմիտեի տնօրենների խորհրդի պատվավոր անդամ Պ. Պիբուլսոնգկրամի առաջարկով հունվարի 16-ը սահմանվեց որպես կրթության ոլորտի աշխատակիցների մասնագիտական տոն՝ Ուսուցչի օր (“Teachers’ Day”):
Օրվա առթիվ ողջունելով Թաիլանդի բոլոր ուսուցիչներին՝  Պ. Պիբուլսոնգկրամը նկատեց, որ ուսուցիչներն այն մարդիկ են, որոնք լույս են բերում մեր կյանք:
 
Նրանք արժանի են  ունենալու մասնագիտական օր, որի ընթացքում աշակերտները կկարողանան շնորհավորել մանկավարժներին՝ հայտնելով նրանց իրենց երախտագիտությունը:
 
Ահա, սկսած հենց այդ օրվանից էլ, ամեն տարի՝ հունվարի 16-ին, այս ոլորտի նվիրյալները նշում են իրենց տոնը, որն արդեն հասցրել է դառնալ համազգային  ու սիրելի օր:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: