Հանրագիտարան

Սուրբ Կնուտի օր (Շվեդիա)

Հունվարի 13-ին Շվեդիայում նշվում է սուրբ Կնուտի օրը (“Tjugondag Knut”): Ավանդույթի համաձայն`   սուրբ Կնուտի օրը նշում են Սուրբ Ծննդից քսան օր հետո:
Այստեղից էլ առաջացել է տոնի անվան առաջին հատվածը՝ թյուգոնդագը (“tjugondag”), որը թարգմանաբար նշանակում է «քսաներորդ օր»:
 
Սուրբ Կնուտի օրով էլ Շվեդիայում և սկանդինավյան մյուս երկրներում եզրափակվում է Սուրբ Ծննդյան տոնը:
 
Տոնի ժամանակագրության մասին է նաև հետևյալ առածը՝ «Կնուտի օրը «դուրս է անում» Սուրբ Ծննդի տոնը»:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: