Հանրագիտարան

Վիրջիլ Թոմսոն

Վիրջիլ Թոմսոն (25 նոյեմբերի 1896թ., Կանզաս Սիթի - 30 սեպտեմբերի 1989թ., Նյու Յորք), ամերիկացի կոմպոզիտոր և երաժշտական քննադատ։
Երաժշտությամբ սկսել է զբաղվել իր հարազատ քաղաքում, ապա ուսումը շարունակել է Հորվարդի համալսարանում, հետո Փարիզում:
 
Փարիզում մտերմացել է Գերտրուդ Սթայնի հետ, որի լիբրետոյի վրա հետագայում երկու օպերա է գրել՝ «Չորս սրբեր երեք գործողությունում» և «Մեր ընդհանուր մայրը»:
 
1939 թվականին հրապարակել է «Երաժշտության կառավարությունը» գիրքը, որը նրան զգալի ճանաչում է բերել:
 
Թոմսոնը երաժշտություն է գրել թատերական ներկայացումների և ֆիլմերի, այդ թվում՝ «Լուիզիանական պատմություն» ֆիլմի համար, որի համար էլ արժանացել է Պուլիտցերական մրցանակի:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: