Հանրագիտարան

Մայա Պլիսեցկայա

Բալետի պարուհի և խորեոգրաֆ Մայա Պլիսեցկայան ծնվել է 1925թ.-ի նոյեմբերի 20-ին Մոսկվայում: Ավարտել է Մոսկվայի խորեոգրաֆիայի ուսումնարանը, որից հետո ընդունվել է Մեծ թատրոն:
Շուտով Մայա Պլիսեցկայան դառնում է Մեծ թատրոնի առաջատար պարուհի: 1959թ.-ին նրան շնորհվում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհու կոչում: 1967թ.-ին բալետմեյստեր Ալբերտո Ալոնսոն նրա համար բեմադրում է «Կարմենի սյուիտը»:
 
1970-ականներին Պլիսեցկայան հաջողությամբ հանդես է գալիս որպես խորեոգրաֆ: Բեմադրում է «Չայկան», որից հետո նրան առաջարկում են դառնալ Հռոմի օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարը:
 
Պլիսեցկայան հայտնի է իր «Կարապի լիճ», «Քնած գեղեցկուհի», «Քարե ծաղիկը» պարային պարտիաներով: Պլիսեցկայան հյուրախաղերով շրջել է ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Կանադայում և այլուր:
 
1957թ.-ին Երևանում հանդես է եկել Օդետա-Օդիլիայի (Չայկովսկու «Կարապի լիճը»), Զարեմայի (Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը»), Կիտրիի (Մինկուսի «Դոն Կիխոտ») դերապարերով։ Մայա Պլիսեցկայան մահացել է 2015թ.-ի մայիսի 2-ին:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: