Հանրագիտարան

Երիտասարդության համաշխարհային օր

Նոյեմբերի 10-ին աշխարհում նշում են Երիտասարդության համաշխարհային օրը, որը խորհրդանշում է երիտասարդության համախմբվածությունն ու համերաշխությունը:
Նոյեմբերի 10-ը նշանավորվում է նրանով, որ 1945թ. հենց այդ օրը Լոնդոնում տեղի ունեցած երիտասարդների համաշխարհային համաժողովի ընթացքում հիմնադրվեց Ժողովրդավարական երիտասարդության համաշխարհային դաշնությունը։
 
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ֆաշիզմի դեմ պայքարելու նպատակով կազմակերպված համաժողովը նախաձեռնել էր Երիտասարդության համաշխարհային խորհուրդը:
 
Այդ ժամանակից սկսած՝ երիտասարդական կազմակերպությունների միջազգային միավորումը համախմբում է աշխարհի երիտասարդությանը՝ անկախ նրանց քաղաքական և կրոնական հայացքներից, ռասայական և ազգային պատկանելիությունից:
 
Ամենահայտնի իրադարձությունը, որը կազմակերպում է կառույցը, երիտասարդության և ուսանողների փառատոնն է: Երիտասարդության և ուսանողների 1-ին hամաշխարհային փառատոնն անց է կացվել 1947թ. Պրահայում`   համախմբելով 17 հազար մասնակցի:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: