Հանրագիտարան

Շարլիզ Թերոն

Հոլիվուդյան դերասանուհի Շարլիզ Թերոնը ծնվել է 1975թ. օգոստոսի 7-ին: 2003թ. «Օսկար» մրցանակի է արժանացել «Հրեշը» ֆիլմում գլխավոր հերոսուհուն մարմնավորելու համար։
Հանդիսատեսին հայտնի է «Սատանայի փաստաբանը», «Հզոր Ջո Յանգը», «Քաղցր նոյեմբեր», «Հյուսիսային երկիր», «Սպիտակաձյունիկը և որսորդը», «Խելահեղ Մաքսը. Ցասման ուղի» ֆիլմերից։
 
Շարլիզ Թերոնը ծնվել է Բենոնիում (ՀԱՀ)։ Նա Չարլզ Ջեյկոբ Թերոնի ու Գերդա Ջեյկոբ Ալետիի միակ զավակն է։ Մայրական կողմից դերասանուհին ունի գերմանական, հայրական կողմից՝ ֆրանսիական ու հոլանդական արմատներ։
 
Շարլիզի ծնողներն ունեին ճանապարհաշինական ընկերություն և ֆերմա։ Ֆերման գտնվում էր վայրի բնության գրկում, ինչը նպաստեց նրան, որ հետագայում դերասանուհին որոշում ընդունեց դառնալ կենդանիների պաշտպանության շարժման ակտիվիստ։  
 
Շարլիզ Թերոնը ֆուտբոլի սիրահար է, մեծ ներդրում է ունեցել Հարավային Աֆրիկայում ֆուտբոլային դաշտերի կառուցման, մարզիչների ու մրցավարների վերապատրաստման գործում: 
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: