Հանրագիտարան

Լիոն Ֆոյխտվանգեր

Լիոն Ֆոյխտվանգեր (հուլիսի 7, 1884, Մյունխեն - դեկտեմբերի 21, 1958, Լոս Անջելես), ծագումով հրեա գերմանացի գրող, պատմավեպերի հեղինակ։ Փիլիլիսոփայական գիտությունների դոկտոր (1907թ.)։
Ստացել է բանասիրական կրթություն Մյունխենում և Բեռլինում։ Զբաղվել է լրագրությամբ, թատերական քննադասությամբ։ 1933 թվականին տարագրվել է Գերմանիայից, ապրել Ֆրանսիայում, մասնակցել է մշակույթի պաշտպանության միջազգային շարժմանը։ Վիլլի Բրեդելի և Բերտոլդ Բրեխտի հետ խմբագրել է Մոսկվայում հրատարակվող «Դաս Վորտ» (1936-1939թթ.) հանդեսը։
 
Լիոն Ֆոյխտվանգերի ստեղծագործության հիմնական խնդիրը՝ գործողության և փիլիսոփայական հայեցողության երկընտրանքը, որն առաջին անգամ ի հայտ է եկել «Թոմաս Վենդտ» (1920թ.) «դրամատիկական վեպում», շարունակվել է «Հրեա Զյուսը», «Տգեղ դքսուհին» պատմավեպերում։
 
Ֆոյխտվանգերի պատմավեպերին բնորոշ է խիստ արդիական ենթատեքստը («Կեղծ Ներոնը», 1936թ.)։ «Լաուտենզակ եղբայրները» (1943թ.) վեպում պատկերված ֆաշիստական հեղաշրջման նախօրեի իրական պատմական դեմքերն ու դեպքերը էլ ավելի կոնկրետություն ու խորություն են հաղորդում տեղի ունեցող անցուդարձի սոցիալ-քաղաքական վերլուծությանը։
 
Ֆոյխտվանգերն ստեղծել է պատմական երկպլան վեպի նոր տեսակ։ Նրա շատ ստեղծագործություններ էկրանավորվել են։ Ֆոյխտվանգերն արժանացել էԳերմանիայի Դեմոկրատական Հանրապետության ազգային մրցանակի (1953թ.)։
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: