Հանրագիտարան

Երբ երկրաշարժի ժամանակ դրսում եք...

Երբ երկրաշարժի ժամանակ գտնվում եք փողոցում, ապա՝
  • Հեռացեք շենքից, կամուրջներից և էլեկտրասյուներից ու տեղափոխվեք բաց, անվտանգ տարածություն:
  • Երբեք շենք չմտնեք այնտեղ գտնվողներին դուրս բերելու համար. դա շատ վտանգավոր է: Մնացեք դրսում՝ միաժամանակ փնտրելով նրանց օգնելու տարբերակներ:

Երբ երկրաշարժի ժամանակ մեքենայի ղեկին եք, ապա՝

  • Երբ սկսվում է ուժեղ երկրաշարժ, վարորդի ձեռքից «փախչում» է ղեկը: Դանդաղեցրեք մեքենայի ընթացքը և շարժվեք ճանապարհի աջ կողմով, կանգ առեք համեմատաբար բաց տարածությունում՝ կամուրջներից, բարձրահարկերից և էլեկտրասյուներից հեռու:
  • Մնացեք մեքենայում, հետևեք մեքենայի ռադիոընդունիչով տրվող տեղեկատվությանը և գործեք համաձայն դրա:
  • Բոլոր մեքենաների մուտքը աղետի գոտի խստիվ արգելվում է, բացի մասնագիտացված տեխնիկայից, փրկարարական ջոկատներից, հրշեջ խմբերից և շտապօգնությունից:

Երբ մետրոյում եք, ապա՝

Եթե մետրոն ռմբակոծության ժամանակ ապահով ապաստարան է, ապա ուժեղ երկրաշարժի դեպքում այն նույնքան  վտանգավոր է: Այդ դեպքում՝

  • Խուճապի մի´ մատնվեք և առաջնահերթ ապահովեք Ձեր անվտանգությունը:
  • Ցնցման ժամանակ ամուր բռնեք որևէ առարկայից, օրինակ՝ երկաթե ձողերից այնպես, որ չընկնեք:
  • 5 բալանոց երկրաշարժի ժամանակ հոսանքը կանջատվի, գնացքը ժամանակավորապես կկանգնի, մետրոյի կանգառում ինքնաբերաբար կմիանան վթարային լույսերը:
  • Դեպի ելքերը գնալը վտանգավոր է և կարող է խուճապ առաջացնել:
  • Հետևեք կայարանի բարձրախոսով տրվող ցուցումներին:

Աղբյուրը՝ «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոն
Նկարը՝ Ինչպե՞ս վարվել արտակարգ իրավիճակներում (ուղեցույց)

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: