Հանրագիտարան

Ի՞նչ անել սողանքի դեպքում

Եթե հայտարարվել է սողանքի իրական վտանգի մասին, ապա՝
  • Հետևեք բնակչության, կենդանիների և գույքի տարհանման վերաբերյալ հատուկ ծառայությունների հրահանգներին և գործեք դրանց համաձայն: Սողանքի տեղաշարժման թույլ արագության (ամսվա ընթացքում մի քանի մետր) դեպքում Ձեզ հետ կարող եք անվտանգ վայր տեղափոխել Ձեր կահույքն ու Ձեզ անհրաժեշտ իրերը:
  • Ամուր փակեք դռները, պատուհանները և օդափոխման համակարգերը:
  • Համոզվեք, որ ամուր փակված են էլեկտրաէներգիայի, ջրի և գազի մատակարարման աղբյուրները:
  • Բակում կամ պատշգամբում գտնվող գույքը տուն տարեք: Թանկարժեք իրերը փորձեք պահպանել կեղտի կամ խոնավության ազդեցությունից:
  • Տնից հանեք և հնարավորինս հեռացրեք դյուրավառ ու թունավոր նյութերը:
  • Սողանքի մեծ արագության (օրվա ընթացքում 0.5-1 մետր) դեպքում ժամանակ մի´ կորցրեք և անհապաղ տեղափոխվեք անվտանգ վայր՝ համաձայն նախօրոք մշակված պլանի:
  • Ձեզ հետ վերցրեք կարևոր փաստաթղթեր, իրավիճակից և հատուկ ծառայությունների ցուցումներից ելնելով՝ սնունդ, տաք հագուստ և առաջին անհրաժեշտության այլ պարագաներ:
  • Տեղաշարժվելու համար կարող եք օգտագործել անձնական մեքենան, գյուղատնտեսական տեխնիկա, բեռնակիր կենդանիներ:
  • Վտանգի մասին տեղեկացրեք հարազատներին, բարեկամներին, հարևաններին, բոլոր նրանց, ում կհանդիպեք:

Սողանքից հետո անհրաժեշտ է՝

  • հետևել ռադիոյով և հեռուստատեսությամբ հաղորդվող պաշտոնական տեղեկատվությանը և հայտարարություններին,
  • ստուգել տան հիմքի, պատերի, տանիքի ու ծխնելույզի վիճակը և փլուզումների մասին հայտնել իրավասու մարմիններին,
  • ստուգել տան էլեկտրաէներգիայի, ջրի ու գազի մատակարարման համակարգերի, վիճակը և դրանց վնասված լինելու դեպքում տեղյակ պահել իրավասու մարմիններին,
  • պատրաստ լինել հնարավոր ջրհեղեղների,
  • սողանքից վնասված լանջերին ծառեր տնկել:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: