Հանրագիտարան

Սողանքի նախանշանները

Յուրաքանչյուր ոք պարտավոր է իմանալ սողանքի սպառնալիքի հիմնական նախանշանները՝
  • Տան դռներն ու պատուհանները դժվարությամբ են փակվում կամ սեղմված են:
     
  • Տան առաստաղի, հատակի և պատերի ծեփերի վրա ճաքեր են առաջանում:
     
  • Հողի մակերևույթին, մայթերին, ճանապարհներին հայտնվում են ճաքեր, որոնք աստիճանաբար ընդարձակվում են:
     
  • Լանջերի հիմքերի մոտ հողն ուռչում է:
     
  • Հայտնվում են ստորգետնյա ջրերի նոր ելքեր:
     
  • Ցանկապատերն ու ծառերն սկսում են «տեղաշարժվել»:
     
  • Հողամասում առաջանում են փոսեր:
     
  • Թույլ աղմուկ է լսվում հողից, որը սողանքի մոտենալուն զուգընթաց ուժեղանում է:
Սողանքի առաջին իսկ նախանշանների ծագման դեպքում անհրաժեշտ է՝
 
  • տեղեկացնել համապատասխան մասնագետներին, տարածքային և գործադիր մարմիններին,
     
  • չանտեսել ապաստարանների մասին տեղեկությունները և տարհանման վերաբերյալ գործադիր մարմինների կոնկրետ ցուցումները,
     
  • նախատեսել մթերքի, հանդերձանքի, դեղորայքի վթարային պահուստներ,
     
  • թույլ չտալ սողանքային վտանգի ուժեղացմանը նպաստող գործողություններ, հատկապես՝ լանջի ծանրաբեռնում շինություններով և ջրերի ներծծում հողի շերտի խորքերը՝ մինչև կավային գրունտներ:
Աղբյուրը՝ «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոն

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: