Առողջապահություն

Վազքի օգտակարության մասին

Գիտնականները փաստել են, որ ֆիզիկական վարժություններն օգտակար են, քանի որ նպաստում են նոր նեյրոնների ստեղծմանը, լավացնում արյան շրջանառությունն ու ուղեղի այն մասերի աշխատանքը, որոնք պատասխանատու են ուսման ու զգացմունքների համար:
Մի շարք հետազոտություններ նույնպես ցույց են տվել, որ վազքի ու վարժությունների ժամանակ լավանում է ուղեղի ֆրոնտալ գոտու արյան շրջանառությունը, իսկ այդ գոտին պատասխանատու է պարզ գիտակցության, ծրագրելու ունակության, ուշադրության և կենտրոնացման համար:
 
Ուղեղի այս մասը պատասխանատու է նաև զգացմունքների համար: Այսպիսով, վազքն ու վարժությունները ոչ միայն օգնում են ավելի հստակ մտածել ու արդյունավետ աշխատել, այլև հաղթահարել բացասական զգացմունքները:
 
Աղբյուրը՝ Med.news.am
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: