Հանրագիտարան

Սերգեյ Պրոկոֆև

Կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր Սերգեյ Պրոկոֆևը ծնվել է 1891թ.-ի ապրիլի 23-ին Սոնցովկա գյուղում: Սովորել է Պետերբուրգի կոնսերվատորիայում:
Նրա պատանեկան ստեղծագործությունները՝ «Ալա և Լոլի» բալետը, «Խաղամոլը» օպերան, «Դասական» սիմֆոնիան, դրսևորեցին Պրոկոֆևի ինքնատիպ տաղանդը, մտքի խիզախությունն ու թարմությունը:
 
Պրոկոֆևի երաժշտությունն աչքի էր ընկնում հոգեկան առողջությամբ, անսահման կենսասիրությամբ, ակտիվությամբ և դինամիզմով:
 
Նրա «Ռոմեո և Ջուլետ», «Մոխրոտը», «Ասք քարե ծաղկի մասին» բալետները մի ամբողջ դարաշրջան կազմեցին խորհրդային բալետային արվեստի զարգացման մեջ: Մահացել է 1953թ.-ի մարտի 5-ին Մոսկվայում: 
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: