Հանրագիտարան

Շառլ Ֆուրիե

Ֆրանսուա Մարի Շառլ Ֆուրիեն (ապրիլի 7, 1772թ., Բեզանսոն - հոկտեմբերի 10, 1837թ., Փարիզ) ֆրանսիացի ուտոպիստ սոցիալիստ է եղել։ Ծնվել է վաճառականի ընտանիքում։
Գրեթե ողջ կյանքի ընթացքում ծառայել է առևտրական տներում։ Ֆուրիեի աշխարհայացքում արտացոլվել է Ֆրանսիական մեծ հեղափոխության արդյունքներից նրա խորը հիասթափությունը։
 
Իր պատմական և սոցիալական հայացքներն առաջին անգամ շարադրել է «Համաշխարհային ներդաշնակություն» հոդվածում (1803թ.), «Առևտրական շառլատանության մասին» անանուն գրքույկում (1807թ.) և «Չորս շարժումների և համընդհանուր ճակատագրի տեսություն» գրքում (1808թ.)։
 
Շառլ Ֆուրիեի ուսմունքն զգալի ազդեցություն է գործել Եվրոպայի և Ամերիկայի մի շարք երկրների փիլիսոփայական մտքի վրա։
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: