Հանրագիտարան

Երկրի ժամ

Երկրի ժամը (“Earth Hour”) ամենամյա միջազգային նախաձեռնություն է, որը կազմակերպել է Վայրի բնության համաշխարհային ֆոնդը: Նախաձեռնությունն իրականացվում է յուրաքանչյուր տարվա մարտի վերջին շաբաթ օրերից որևէ մեկի ընթացքում:
Այդ օրը՝ նախապես հայտարարված որոշակի ժամին, տարբեր երկրներում բնակվող մարդիկ մեկ ժամով մարում են լույսերը և մյուս էլեկտրական սարքերը:
 
Նախաձեռնության նպատակը հասարակության լայն զանգվածի ուշադրությունը կլիմայի փոփոխության և բնության մյուս խնդիրների վրա սևեռելն է:
 
Նախաձեռնությունը միտված է նաև ամրապնդելու այն համոզմունքը, որ էկոլոգիական խնդիրների լուծման համար անհրաժեշտ են բոլորի միահամուռ ուժերը:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: