Հանրագիտարան

Ազգային էպոսի օր (Ֆինլանդիա, Կարելիա)

Ֆինլանդիայում և Կարելիայում յուրաքանչյուր տարվա փետրվարի 28-ին նշվում է «Կալևալա էպոսի օրը»։ Տոնական օրն անց է կացվում զգեստներով երթ, ցուցադրվում են էպոսի սյուժեներով թատերականացված ներկայացումներ։
«Կալևալա»-ն ֆինների և կարելների ազգային էպոսն է, որը գրի է առել և ամբողջացրել ֆինն գիտնական Էլիաս Լյոնրոթը 19-րդ դարի առաջին կեսին: 1835 թվականին հրատարակվել է առաջին տարբերակը, 1849 թվականին՝ երկրորդը:
 
Էպոսի անունը նշանակում է «Կալևի երկիր»։ Ռուներում պատկերված է ժողովրդի պայքարն ընդդեմ հյուսիսի խստաշունչ բնության, մասնավորապես՝ ընդդեմ բռնակալ Լոուհիի: Պայքարը գլխավորում է էպոսի գլխավոր հերոս, երգասաց Վյայնյամեյնենը:
 
Թարգմանվել է աշխարհի շատ լեզուներով: 1949 թվականին ԽՍՀՄ-ում տոնվել է էպոսի լրիվ հրատարակության հարյուրամյակը: 1972 թվականին «Կալևալան» լույս է տեսել հայերեն՝ Հմայակ Սիրասի արձակ վերապատմումով:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: