Հանրագիտարան

Էնդի Ռուբին

Էնդի Ռուբին (1962 թվական), ամերիկացի ծրագրավորող, ինժեներ և գործարար, “Playground Global” ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն, “Danger Inc.” և “Android Inc.” ընկերությունների համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն:
Ռուբինը եղել է նաև “Google” ընկերության մոբայլ և թվային բովանդակության համար պատասխանատու փոխնախագահ:
 
2014 թվականի հոկտեմբերի 30-ին, սակայն, 9 տարվա աշխատանքից հետո նա լքել է “Google”-ը: Էնդի Ռուբինը ծնվել է 1962 թվականին Նյու Յորքում:
 
1977-1981թթ. Ռուբինը հաճախել է “Horace Greeley” դպրոցը, որն ավարտելուց հետո ընդունվել է Յուտիկայի քոլեջ: 
 
Քոլեջն ավարտել է 1986 թվականին՝ ստանալով համակարգչային գիտությունների բակալավրի կոչում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: