Հանրագիտարան

Ջեք Դորսի

Ջեք Դորսի (նոյեմբերի 19, 1976 թվական). ամերիկացի ծրագրավորող և գործարար, առավել հայտնի որպես Twitter սոցիալական ցանցի համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն, Square վճարային համակարգի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն:

Սովորել է Bishop DuBourg High School միջնակարգ դպրոցում: Այնուհետև`   մինչ Նյու Յորքի համալսարանն ընդունվելը, հաճախել է Միսսուրիի գիտությունների և տեխնոլոգիաների համալսարանը: Աշխատելով երթակարգավարային ծառայությունում որպես ծրագրավորող՝ տեղափոխվել է Կալիֆորնիա:

 
2000 թվականին հղանում է իրական ժամանակում կարճ հաղորդագրությունների համացանցային ծառայության գաղափարը: Այդ մտքով ոգեշնչված՝ Դորսին գնում է Odeo ընկերություն, որն այդ ժամանակ զբաղվում էր տեքստային հաղորդագրությունների փոխանցման խնդիրներով: 
  
Այստեղ էլ ծանոթանում է Բիզ Սթոունի հետ, և համատեղ ուժերով մոտ երկու շաբաթում ստեղծում են Twitter սոցիալական ցանցի նախատիպը: Ցանցի գաղափարը հետաքրքրում է Odeo-ի մյուս աշխատակիցներին և իր վրա սևեռում Blogger-ի հիմնադիր Էվան Ուիլյամսի ուշադրությունը:
 
Ավելի ուշ Դորսին, Սթոունը և Ուիլյամսը հիմնում են Obvious ընկերությունը, որից էլ հետագայում պիտի առանձնանար Twitter Inc.-ը: Twitter Inc.-ում խորհրդի նախագահ նշանակվելուց անմիջապես հետո Դորսին զբաղվում է նոր վճարային համակարգի գործարկումով: Ներկայումս ընկերությունն ունի մոտ 800 աշխատակից:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: