Հանրագիտարան

Ընկերների օր (ԱՄՆ)

Ընկերների օրը կամ Ընկերներ գտնելու և մարդկանց վրա ազդեցություն ունենալու օրն ԱՄՆ-ում նշվում է յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 24-ին՝ ամերիկացի անվանի գրող և հոգեբան Դեյլ Քարնեգիի՝ «Ինչպես ձեռք բերել ընկերներ և ազդեցություն ունենալ մարդկանց վրա» հայտնի գրքի հեղինակի ծննդյան օրը:
Դեյլ Քարնեգին ծնվել է 1888 թվականի նոյեմբերի 24-ին: Կրթությունն ստացել է Ուորենսբուրգի պետական մանկավարժական քոլեջում: Հեղինակ է այնպիսի աշխատությունների, ինչպես օրինակ՝ «Ինչպես դադարել անհանգստանալ և սկսել ապրել» (1948թ.), «Անհայտ Լինկոլնը» (1932թ.) ևն:
 
Քարնեգիի ամենաճանաչված գիրքը՝ «Ինչպես ձեռք բերել ընկերներ և ազդեցություն ունենալ մարդկանց վրա», առաջին անգամ տպագրվել է 1936 թվականին և նույն տարում էլ դարձել բեսթսելլեր (ամենալավ վաճառվող գիրքը):
 
Ընկերների օրն Ամերիկայի գրախանութներում ամենաերևացող հատվածներում դրվում են Քարնեգիի գրքերը, համալսարաններում, դպրոցներում անց են կացվում տարբեր քննարկումներ, դասախոսություններ ինչպես Քարնեգիի, այնպես էլ նրա առաջարկած տեսությունների, մասնավորապես՝ միջանձնային հարաբերությունների կառուցման վերաբերյալ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: