Հանրագիտարան

Փիլիսոփայության համաշխարհային օր

Սկսած 2002 թվականից՝ յուրաքանչյուր տարվա նոյեմբեր ամսվա երրորդ հինգշաբթի օրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կանոնակարգով նշվում է որպես Փիլիսոփայության համաշխարհային օր (World Philosophy Day):
Տոնի նպատակն է հասարակության ուշադրությունը սևեռել հանրության հուզող հասարակական-մշակութային խնդիրների և դրանց լուծման վրա, հաղորդակից դարձնել մարդկությանը փիլիսոփայական ժառանգությանը, ստեղծել ընդհանուր հարթակ նոր մտքերի ձևավորման և ծառացած խնդիրների վերլուծման համար:
 
Այսօր տոնը ողջ աշխարհում նշում է ավելի քան 70 երկիր: Այս տոնական օրն անցկացվում են տարաբնույթ միջոցառումներ՝ փիլիսոփայական երկխոսություններ, կլոր սեղաններ, քննարկումներ, սեմինարներ և այլն:
 
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: