Հանրագիտարան

Այսօր Ուսանողների միջազգային օրն է

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, նշվում է Ուսանողների միջազգային օրը (International Students' Day), որը սահմանվել է 1946 թվականի նոյեմբերի 17-ին Պրահայում կայացած Ուսանողների համաշխարհային վեհաժողովում:
Չնայած այն հանգամանքին, որ այս տոնն ասոցացվում է երիտասարդության և ուրախության հետ, սակայն նրա պատմությունն սկիզբ է առել Չեխոսլովակիայում տեղի ունեցած ողբերգական իրողություններից:
 
1939թ. հոկտեմբերի 28-ին Պրահայում Չեխոսլովակիայի կազմավորման տարեդարձը տոնող ուսանողների և դասախոսների խաղաղ ցույցը դաժանաբար ճնշվեց: Նոյեմբերի 17-ի վաղ առավոտյան ֆաշիստական ուժերը շրջափակեցին նաև ուսանողական հանրակացարանները, ձերբակալեցին ավելի քան 1200 ուսանողի:
 
Չեխոսլովակիայի բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները ժամանակավորապես փակվեցին։ Ավելի ուշ նոյեմբերի 17-ը հռչակվեց որպես Ուսանողների միջազգային օր՝ ի հիշատակ հենց այս պատմական իրադարձությունների:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: