Հանրագիտարան

Երեխաների օր (Հնդկաստան)

Անվանի պետական գործիչ, անկախ Հնդկաստանի առաջին վարչապետ Ջավահարլալ Ներուի ծննդյան օրը (1889թ.-ի նոյեմբերի 14) Հնդկաստանում նշում են Երեխաների տոնը՝ Բալ Դիվասը:

Տոնի նպատակն է սևեռել հանրության ուշադրությունը երեխաների, նրանց խնդիրների լուծման վրա, հորդորել ծնողներին՝ ուղղորդելու և օգնելու երեխաներին, կրթելու և դաստիարակելու նրանց որպես պատասխանատու քաղաքացիներ:

 
Այս օրը Հնդկաստանում երեխաների համար և նրանց մասնակցությամբ անց են կացվում զանազան միջոցառումներ, փառատոներ, մրցույթներ: 
 
Ի դեպ, 2000 թվականի մայիս ամսին Հնդկաստանում մեծ հանդիսավորությամբ նշեցին կարևոր մի իրադարձություն՝ 1 միլիարդերորդ քաղաքացու ծնունդը: 
 
Նորածին աղջկան կոչեցին Աստա անունով, որը հինդիից թարգմանաբար նշանակում է հավատ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: