Հանրագիտարան

Այսօր Բարության համաշխարհային օրն է

Նոյեմբերի 13-ին աշխարհի շատ երկրներում տոնում են Բարության համաշխարհային օրը (World Kindness Day): Տոնը նշելու օրը պատահական չի ընտրվել. 1998 թվականի այս օրը Տոկիոյում մեկնարկեց Բարության համաշխարհային շարժման առաջին կոնֆերանսը:
Կոնֆերանսի մասնակից երկրներից էին Ավստրալիան, Ճապոնիան, Սինգապուրը, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և այլն: Բարության համաշխարհային օրը, սակայն, պաշտոնապես հռչակվել է 2000 թվականի նոյեմբերի 18-ին Սինգապուրում՝ Բարության համաշխարհային շարժման երրորդ կոնֆերանսին:
 
Տոնի նպատակն է հորդորել մարդկանց ավելի հաճախ բարի գործեր անել, բարի լինել ոչ միայն տվյալ օրը, այլ մշտապես: Տոնի նպատակներից է նաև համախմբել մարդկանց՝ անկախ առկա լեզվական և մշակութային տարբերություններից:
 
Տոնի գոյության ընթացքում արդեն իսկ ձևավորվել են մի շարք ավանդույթներ, այսպես, բացի բարի գործեր անելուց և ժպիտներ պարգևելուց, Բարության համաշխարհային օրն ընդունված է նաև նվիրել ծաղիկներ ծանոթ և անծանոթ մարդկանց: Ի դեպ, այս օրվա համար ֆրանսիացի նկարիչ Օրելն ստեղծել է հատուկ խորհրդանիշ՝ բաց սիրտ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: