Հանրագիտարան

Մշակույթի օր (Ճապոնիա)

Ճապոնիան հնագույն ավանդույթների և տոների երկիր է: Այստեղ նշվող ազգային տոներից մեկն էլ Մշակույթի օրն է:

Ճապոնիան պետություն է Ասիայի խաղաղօվկիանոսյան ափերից դեպի արևելք գտնվող կղզիների վրա: Հնուց ի վեր ճապոնացիներն իրենց երկիրն անվանել են Նիպպոն կամ Նիհոն, որը կազմված է 2 հիերոգլիֆային նշաններից՝ «արև» և «հիմք»: 

 

Ճապոնիայում Մշակույթի օրը նշվում է Մեյձի կայսեր ծննդյան օրը (1852թ., նոյեմբերի 3) և համարվում է ազգային տոն: Տոնի կարգախոսը վկայում է՝ «Սիրել ազատությունը և խաղաղությունը, նպաստել մշակույթի զարգացմանը»:
 
Այդ օրը՝ նոյեմբերի 3-ին, Մշակույթի օրվան նվիրված բազմաթիվ միջոցառումներ են անցկացվում, այդ թվում՝ տարբեր բնագավառներում (պոեզիա, գեղանկարչություն) կազմակերպվում են պարգևատրման արարողություններ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: