Հանրագիտարան

Անկախության օր (Ինդոնեզիա)

Օգոստոսի 17-ին Ինդոնեզիայում նշվում է Անկախության օրը: Ինդոնեզիան (պաշտոնական անվանումը՝ Ինդոնեզիայի Հանրապետություն) պետություն է Հարավարևելյան Ասիայում։
Բնակչությունը 2010 թվականի տվյալներով կազմում է շուրջ 237,5 մլն. մարդ (2011 թվականի հուլիսի գնահատողական տվլայներով ավելի քան 245,6 մլն. մարդ): Տարածքը 1 919 440 կմ/2 է: Այս երկու ցուցանիշով տարածաշրջանի ամենամեծ պետությունն է։
 
Բնակչության թվով աշխարհում զբաղեցնում է չորրորդ, տարածքով՝ 14-րդ տեղը։ Մայրաքաղաքը Ջակարտան է, պաշտոնական լեզուն՝ ինդոնեզերենը։
 
Ունիտար պետություն է, նախագահական հանրապետություն։ Երկիրը բաժանվում է 34 վարչատարածքային միավորի, որոնցից 32-ը պրովինցիա է, 2-ը՝ հատուկ շրջան (կարգավիճակով հավասարեցված են պրովինցիային)։
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: