Հանրագիտարան

Ժան Գաբեն

Ժան Գաբեն (մայիսի 17, 1904թ., Փարիզ (Ֆրանսիա) - նոյեմբերի 15, 1976, Նեյի-Սյուր-Սեն (Ֆրանսիա)), ֆրանսիական թատրոնի և կինոյի հայտնի դերասան, Պատվավոր լեգեոնի շքանշանակիր։ Առաջին դերակատարումն ստացել է 19 տարեկանում:

Այնուհետև զորակոչվել է բանակ, ծառայությունից հետո կրկին շարունակել է դերասանական գործունեությունը:

1928թ.-ին նկարահանվել է երկու համր ֆիլմում, 1930-ական թթ. սկսել է նկարահանվել հնչյունային ֆիլմերում:
 
Հռչակ և ճանաչում, սակայն, դերասանին բերել է 1934թ.-ին նկարահանված «Մարիա Շապդելեն» ֆիլմը:
Գաբենը մահացել է 1976թ.-ի նոյեմբերի 15-ին Փարիզի քաղաքամերձ բնակավայերից մեկում: 
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: