Հանրագիտարան

Ցեղասպանությունն իրավական դաշտում (մաս 1)

Ցեղասպանության պատժելիությունը սահմանվել է միջազգային զինվորական դատարանների կանոնադրություններով, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի (ասամբլեա) բանաձևերով ու «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին համաձայնագրով» (1948թ., ուժի մեջ է մտել 1951թ.-ին):
Համաձայնագիրը մշակելու և ընդունելու գործում էական դեր է խաղացել լեհ (ծագումով`   հրեա) իրավագետ Ռաֆայել Լեմկինը, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի հանցագործների Նյուրնբերգյան դատավարության (1945թ.-ի նոյեմբերի 20-1946թ.-ի հոկտեմբերի 1) ժամանակ ԱՄՆ-ի մեղադրողի խորհրդականն էր:
 
Մինչ այդ՝ 1943թ.-ին, նա կիրառել էր «գենոցիդ»՝ «ցեղասպանություն» եզրույթը՝ այդպես բնորոշելով Եվրոպայի հրեաներին հետևողականորեն ոչնչացնելու նացիստական քաղաքականությունը և հայերի կոտորածները Թուրքիայում Առաջին համաշխարհային պատերազմի (1914-18թթ.) տարիներին:
 
Նյուրնբերգյան դատավարությունը, որը դատապարտեց Եվրոպայում գերմանական զավթիչների իրագործած ցեղասպանության (հրեաների, սլավոնների, գնչուների և էթնիկ այլ խմբերի) բազմաթիվ դեպքեր, հիմք դարձավ ընդունելու ցեղասպանության մասին Համաձայնագիրը:
 
Աղբյուրը՝ Հայկական հանրագիտարան
(www.encyclopedia.am)

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: