Հանրագիտարան

Մշակութային եղեռն (մաս 3)

Հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության նկատմամբ երիտթուրքերի որդեգրած ոչնչացման քաղաքականությունը շարունակվեց նաև Հանրապետական Թուրքիայում, քանզի դրանք դիտվում էին որպես հայկական ներկայության անցանկալի վկաներ:
Սկսած 1920-ական թթ.-ից՝ Թուրքիայում սկսվել է նաև Արևմտյան Հայաստանի տեղանունները փոխելու գործընթաց:
 
Ներկայումս Արևմտյան Հայաստանի տեղանունների ավելի քան 90%-ը թրքացվել են:
 
Հայկական աշխարհագրական տեղանունները փոխարինվել են թուրքականով, ծրագրված կերպով ոչնչացվել են հարյուրավոր ճարտարապետական հուշարձաններ կամ չեզոքացվել է դրանց հայկական ինքնությունը:
 
Աղբյուրը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ 
(genocide-museum.am)

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: