Հանրագիտարան

Ցեղասպանության իրագործման կառուցակարգը (մաս 3)

Ցեղասպանության երրորդ փուլի՝ տեղահանության և ջարդերի ընթացքում հարյուրհազարավոր մարդիկ սպանվեցին թուրք զինվորների, ոստիկանների, քրդական ավազակախմբերի ու տեղի բնակչության կողմից, մյուսները մեռան սովից, համաճարակային հիվանդություններից:
Տասնյակ հազարավոր մարդիկ բռնի կերպով հավատափոխ եղան`   դառնալով մուսուլման: 
 
Հայոց ցեղասպանության վերջին փուլն իր իսկ հայրենիքում կատարված հայ ժողովրդի ցեղասպանության համընդհանուր և բացարձակ ժխտումն է թուրքական կառավարության կողմից:
 
Չնայած Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման շարունակվող գործընթացին`   Թուրքիան շարունակում է ամեն կերպ պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, պատմության նենգափոխման, հակահայ քարոզչության, քաղաքական և տնտեսական, լոբբինգի և այլ միջոցներով:
 
Աղբյուրը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ 
(genocide-museum.am)

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: