Հանրագիտարան

Հայ ժողովրդի ծագման հարցը պատմագիտության մեջ (մաս 2)

Տարբեր ժամանակներում գիտության մեջ գերիշխող են եղել նախահայրենիքի տեղադրության տարբեր վարկածներ (հարավարևելյան Եվրոպա, հարավ-ռուսական տափաստաններ, Առաջավոր Ասիայի հյուսիս և այլն):

XIX դարում համեմատական լեզվաբանության մեջ լայն տարածում ստացավ հնդեվրոպական նախահայրենիքը հարավ-արևելյան Եվրոպայում տեղադրելու տեսակետը: Ձևավորվեց մի տեսակետ, ըստ որի՝ հայերը, գաղթելով Բալկանյան թերակղզուց, Ք.ա. VIII-VI դարերում մուտք են գործել Ուրարտու, նվաճել այն և վերջինիս անկումից հետո Ք.ա. VI դարում ստեղծել իրենց պետությունը (Երվանդունյաց թագավորությունը):

Այս տեսակետը, որ չի հիմնվում փաստերի ամբողջության վրա, ուստի և չի կարող ճշմարտացի լինել մի շարք պատճառներով, դարձավ և մինչ օրս մնում է քաղաքական շահարկումների առարկա (հատկապես պատմության թուրք կեղծարարների կողմից):

Հաջորդը հայերի ծագման վերաբերյալ հաբեթական կամ ասիանիկ տեսությունն էր, համաձայն որի՝ հայերենը ոչ հնդեվրոպական, խառնածին լեզու է, հետևաբար հայերը չեն մասնակցել հնդեվրոպական գաղթին և առաջացել են տեղաբնիկ ասիական ցեղերից:

Այս տեսությունը չէր կարող դիմանալ լուրջ գիտական քննության, և այժմ էլ մերժվում է, քանի որ չեն լինում խառնածին լեզուներ. երկու լեզուների ձուլումից չի առաջանում երրորդը:

Աղբյուրը՝ ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտ (www.historyofarmenia.am)

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: