Հանրագիտարան

Հայ ժողովրդի ծագման հարցը պատմագիտության մեջ (մաս 1)

Հինգերորդ դարից մինչև XIX դարի կեսերը հայերի ծագման հարցում անառարկելիորեն ընդունվում էր հայկական ավանդությունը`   ձևակերպված Մովսես Խորենացու «Հայոց պատմության» էջերում, որը դարեր շարունակ եղել է մեր ժողովրդի համար ծագումնաբանության վկայագիր և դասագիրք:

 XIX դարում գիտության մեջ ի հայտ եկած նորությունները, սակայն, կասկած առաջացրեցին Պատմահոր տվյալների արժանահավատության նկատմամբ, և հարցականի տակ դրվեց հայոց ծագումնաբանության վերաբերյալ ազգային ավանդության ճշմարտացիությունը:

XIX դարում ծնունդ առավ համեմատական լեզվաբանությունը, ըստ որի՝ հայերն ունեն հնդեվրոպական ծագում, մի շարք այլ ժողովուրդների հետ նախապատմական ժամանակներում կազմել են մեկ էթնիկ ընդհանրություն և զբաղեցրել միևնույն տարածաշրջանը, որը գիտության մեջ պայմանականորեն կոչվում է «հնդեվրոպական նախահայրենիք»:

Այդ ժողովուրդների ծագման հարցը այս տեսության շրջանակներում շաղկապված էր հնդեվրոպական նախահայրենիքի տեղադրությանը:

Աղբյուրը՝ ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտ (www.historyofarmenia.am)

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: