Առողջապահություն

Սննդակարգը և հիգիենան՝ երեխայի առողջ տեսողության երաշխիք

Սիրելի՛ ծնողներ, գիտե՞ք, որ երեխայի առողջ տեսողությունը մեծապես պայմանավորված է նաև ճիշտ սննդակարգով և հիգիենայով: Ինչպես հայտնի է, երեխան իրեն շրջապատող աշխարհի 80-90%-ն ընկալում է տեսողության միջոցով:
Այդ իսկ պատճառով շատ կարևոր է ծնողների հետևողական խնամքը երեխայի տեսողության, ճիշտ սննդի և հիգիենայի ուղղությամբ, ինչպես նաև խնդրի առաջացման դեպքում ճիշտ ժամանակին ախտորոշումը:
 
Երեխաների մոտ տեսողության խնդիրների տարածված նախանշաններն են`  
 
• բիբերի սպիտակությունը, անհամաչափությունը, 
• արտադրությունն աչքերից,
• կոպերի իջեցումը, 
• շլությունը (հատկապես՝ 3-4 ամսականից հետո), 
• ակնագնդի «խաղը» (ճոճանակաձև շարժումներ),
• իրերին նայելիս գլուխը թեքելը կամ ուսերից մեկը կորացնելը, 
• աչքերի հաճախ կկոցումը կամ թարթումը, մեկ աչքի հաճախակի փակումը, 
• տարածության մեջ դժվարությամբ կողմնորոշվելը, աչքերի՝ իրերի շարժմանը չհետևելը, 
• գիրքը կամ այլ իրերը չափից դուրս մոտ պահելը, 
• կարդալիս տեղը հաճախ կորցնելը, արագ հոգնելը, աչքերը տրորելը, 
• գլխացավի, սրտխառնոցի, գլխապտույտի կամ աչքերի լարվածության պատճառով երկար կարդալ չկարողանալը, 
• երկտեսությունը, մոտ տարածությունից հեռուստացույց դիտելը:
 
Տեսողության ճիշտ ձևավորման և հիվանդությունների նախապահպանման (պրոֆիլակտիկա) առումով շատ կարևոր է տեսողության հիգիենայի պահպանումը, որի կարևոր կետերից են`  
 
• կարդալ-գրելը ճիշտ նստած և լավ լուսավորված պայմաններում (տարածությունը գրքից կամ տետրից պետք է լինի 35-40 սմ, համակարգչի էկրանից`   50-60սմ), 
• տեսողական լարված աշխատանք կատարելիս 20-25 րոպեն մեկ 5-10 րոպեով նայել հեռուն կամ, օրինակ`   աչքերով «նկարել» թվեր, 
• հեռուստացույց դիտելն անհրաժեշտ հեռավորությունից (կախված է էկրանի մեծությունից):
 
Խորհուրդ է տրվում սննդակարգում լայնորեն ընդգրկել`  
 
• կաթնամթերք (հատկապես՝ կաթնաշոռ, կարագ), 
• ձկնեղեն, ծովամթերք, 
• ձու, 
• մրգեր, բանջարեղեն:
 
Տեղեկատվությունը տրամադրել է «Kargin Optics»-ը
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: