Առողջապահություն

Ինչպես խուսափել տեսողական խնդիրներից. մի քանի խորհուրդ

Գաղտնիք չէ, թե որքան կարևոր և անփոխարինելի է մարդու համար իր աչքերի առողջ տեսողությունը: Մերօրյա տեխնոլոգիական զարգացումներով հագեցած կյանքում, սակայն, տեսողական խնդիրներից խուսափելը գրեթե անհնար է:
Ձեզ ենք ներկայացնում մի քանի օգտակար խորհուրդ, որոնց հետևելով, Դուք հնարավորինս զերծ կմնաք տեսողական խնդիրներից:    
 
Երբ Դուք աշխատում կամ կարդում եք, ապահովեք Ձեզ համար համապատասխան լուսավորություն, որը պետք է լինի ոչ շատ վառ:
 
Մոտ հեռավորության վրա երկար ժամանակ աշխատելիս արեք ընդմիջումներ, որոնց ընթացքում հայացքը պետք է ուղղել հեռու գտնվող օբյեկտների վրա կամ ուղղակի նայել պատուհանից դուրս:
 
Մի´ մոռացեք աչքերին ժամանակ առ ժամանակ տալ հանգիստ`   դրանք փակելով ձեռքերի ափերով, բայց դրա հետ մեկտեղ աշխատեք չդիպչել թարթիչներին:
 
Աշխատելիս հաճախ փոփոխեք տեսողական հեռավորությունը: Եթե Ձեր աչքերը հոգնում են, ապա մեծացրեք հեռավորությունը:
 
Երեկոյան օգտագործեք աչքերի հանգստի համար նախատեսված դիմակներ, ինպես նաև անհրաժեշտության դեպքում խոնավեցնող կաթիլներ:
 
Տեղեկատվությունը տրամադրել է «Kargin Optics»-ը
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: