Հանրագիտարան

Անկախության օր (Պանամա)

Պանաման կարելի է համարել ռեկորդակիր երկիր Անկախության օրեր ունենալու տեսանկյունից: Նոյեմբերի 3-ին նշվում է Պանամայի՝ Կոլուբիայից անկախանալու օրը, մեկ շաբաթ անց՝ Անկախության հռչակման օրը:
Օրացույցում անկախությանը նվիրված տոնական օրերը եզրափակվում են նոյեմբերի 28-ով, որն ընդունված է նշել որպես Իսպանիայից անկախանալու օր:
 
1821թ.-ի այդ օրը Պանաման հռչակեց իր անկախացումը Իսպանիայից և մտավ մի քանի լատինամերիկյան երկրներ միավորած Մեծ Կոլումբիա պետության կազմի մեջ:
 
Նոյեմբերի 28-ը Պանամայում տոնվում է մեծ հանդիսավորությամբ, ուրախ միջոցառումներով, շքերթներով և այլն:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: