Հանրագիտարան

Լոմե (Տոգո)

Երկիրը՝ Տոգո
Ենթարկում՝ Մայրաքաղաք
Մակերեսը՝ 345 կմ/2
Բնակչությունը՝ 837.437 մարդ (2010թ.)
Ժամային գոտի՝ UTC+0
Պաշտոնական կայք՝ togoport.tg
Լոմեն Տոգոյի մայրաքաղաքն է, արդյունաբերական կենտրոնը և գլխավոր նավակայանը: Քաղաքը գտնվում է Գվինեական ծովածոցի առափնյա հատվածում՝ Տոգոյի հարավարևմտյան մասում:
 
Քաղաքը հիմնել են 18-րդ դարում էվե էթնոխումբը: 1882թ. քաղաքում Չիկու և Օկտավիանու Օլիմպիու եղբայրները հիմնել են առևտրային ընկերություն, որի շնորհիվ էլ քաղաքը դառնում է կարևոր առևտրային կենտրոն:
 
1905թ. Լոմեում կառուցվում է երկաթգծի առաջին կայանը: 1914թ. քաղաքը նվաճում են ֆրանսիական զորքերը:
 
1960թ. Տոգոն անկախություն ստացավ, իսկ Լոմեն հռչակվեց նրա մայրաքաղաքը: Լոմեն համարվում է երկրի քաղաքական կենտրոնը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: