Հանրագիտարան

Ջուբա (Հարավային Սուդան)

Երկիրը՝ Հարավային Սուդան
Ենթարկում՝ Մայրաքաղաք
Բնակչությունը՝ 372.410 մարդ (2011թ.)
Ժամային գոտի՝ UTC+3
Ջուբան Հարավային Սուդանի մայրաքաղաքն է: 19-րդ դարում Ջուբայի մերձակայքում տեղակայված էր Գոնդոկորո անվանումով առևտրային կենտրոն:
 
1955թ. քաղաքում սկսվեց Սուդանական առաջին քաղաքացիական պատերազմը, որն ավարտվեց 1972թ.:
Սուդանական երկրորդ քաղաքացիական պատերազմի ընթացքում քաղաքը կրկին գործողությունների կենտրոնում էր:
 
1977թ. քաղաքում բացվեց համալսարան: 2005թ. Ջուբան հանձնվեց Սուդանի ազգային-ազատագրական բանակին:
Քաղաքը նավակայան է՝ կառուցված Սպիտակ Նեղոսի վրա: Ջուբայում գործում է նույնանուն մարզադաշտ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: