Հանրագիտարան

Սենթ Ջոնս (Անտիգուա և Բարբուդա)

Երկիրը՝ Անտիգուա և Բարբուդա
Ենթարկում՝ Մայրաքաղաք
Մակերեսը՝ 10 կմ/2
Բնակչությունը՝ 31.000 մարդ (2005թ.)
Ժամային գոտի՝ UTC-4
Սենթ Ջոնսը Անտիգուա և Բարբուդա պետության մայրաքաղաքն է, խոշորագույն քաղաքը և գլխավոր նավակայանը: Բնակչության ստվար զանգվածն աֆրիկացի ստրուկների սերունդներ են, եվրոպական ծագման բնակիչների թիվն աննշան է:
 
Պաշտոնական լեզուն համարվում է անգլերենը, սակայն բնակչության մեծ մասը խոսում է անտիգուանյան-կրեոլայն լեզվով, որը հենվում է անգլերենի վրա:
 
Սենթ Ջոնսը հիմնել են անգլիացիներն այն բանից հետո, երբ Անտիգուա կղզին 1632թ. վերջնականապես անցել է Բրիտանական թագավորության ենթակայության ներքո: 18-րդ դարի կեսերին քաղաքում մեծ աճ էր գրանցել արդյունաբերությունը:
 
1958-62թթ. Սենթ Ջոնսը գտնվել է Վեստ-Հնկական դաշնության կազմում: Մայրաքաղաքի կարգավիճակ ստացել է Անտիգուա և Բարբուդայի՝ որպես անկախ պետության հռչակումից հետո՝ 1981թ. նոյեմբերի 1-ին:
 
Մայրաքաղաքի գլխավոր պատմամշակութային հուշարձանը համարվում է Սենթ Ջոնս տաճարն իր զանգակատնով, որը կառուցվել է 1845թ.: Բարձրագույն կրթություն կարելի է ստանալ Վեստ-Հնդկական համալսարանում: 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: