Հանրագիտարան

Նասաու (Բահամյան կղզիներ)

Երկիրը՝ Բահամյան կղզիներ
Ենթարկում՝ Մայրաքաղաք
Շրջան՝ Նյու Պրովիդենս
Բնակչությունը՝ 210.832 մարդ (2006թ.)
Հեռախոսային կոդ՝ 242
Նասաուն Բահամյան կղզիների մայրաքաղաքն է, երկրի առևտրային և մշակութային կենտրոնը, խոշորագույն քաղաքը: Գտնվում է Նյու Պրովիդենս կղզու վրա:
 
Նասաուն հիմնադրել են անգլիացիները 17-րդ դարի կեսերին և անվանել Չարլզթաուն, սակայն 1695թ. քաղաքը վերանվանվել է Նասաու ի պատիվ Վիլհելմ 3-րդ Օրանցի-Նասաուի: 18-րդ դարի ընթացքում այն Կարիբյան ծովի ծովահենների ապաստարանն էր:
 
1782թ. մայիսին կղզին և Նասաուն նվաճել են իսպանացիները, սակայն 1783թ. վերանվաճում են բրիտանացիները:
Երկրորդ համաշխարահային պատերազմի տարիներին Նասաուն վերածվում է ամերիկյան առափնյա պաշտպանական ուժերի կենտրոնատեղին:
 
1973թ.-ից Նասաուն անկախ Բահամների մայրաքաղաքն է:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: