Հանրագիտարան

Մանագուա (Նիկարագուա)

Երկիրը՝ Նիկարագուա
Ենթարկում՝ Մայրաքաղաք
Քաղաքի կարգավիճակը՝ 1846թ.-ից
Բնակչությունը՝ 1.817 մլն մարդ (2004թ.)
Ժամային գոտի՝ UTC-6
Փոստային ինդեքս՝ +505 2
Պաշտոնական կայք՝ managua.gob.ni
Մանագուան Նիկարագուայի մայրաքաղաքն է և խոշորագույն քաղաքը: Քաղաքը գտնվում է երկրի արևմուտքում՝ Մանագուա լճի հարավային ափին:
 
Մանագուան, որը հայտնի է 16-րդ դարից, հիմնել են իսպանացիները հնդկացիական բնակավայրի փոխարեն: 1855թ. քաղաքը հռչակվել է երկրի մայրաքաղաք:
 
Իր պատմության ընթացքում քաղաքն ականատես է եղել բազմաթիվ ողբերգական իրադարձությունների՝ 1876թ. հզոր ջրհեղեղ, 1885, 1931 և 1972թթ. տեղի են ունեցել ավերիչ երկրաշարժեր, 1936թ. բռնկվել է մեծ հրդեհ և այլն:
 
Քաղաքը երկրի արդյունաբերական և ֆինանսական կենտրոնն է: Մանագուայում են տեղակայված տեքստիլ, կաշեգործական, նավթամշակման և այլ արդյունաբերական կենտրոններ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: