Հանրագիտարան

Կիտո (Էկվադոր)

Երկիրը՝ Էկվադոր
Ենթարկում՝ Մայրաքաղաք
Հիմնադրվել է՝ 1534թ. դեկտեմբերի 6
Մակերեսը՝ 290 կմ/2
Բնակչությունը՝ 2.671.191 մարդ (2014թ.)
Ժամային գոտի՝ UTC-5
Հեռախոսային կոդ՝ 2
Փոստային ինդեքս՝ EC1701
Պաշտոնական կայք՝ quito.gov.ec
Կիտոն Էկվադորի մայրաքաղաքն է, երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոնը: Անվանումը սկզբնավորվում է հին հնդկացիական ցեղի անունից՝ կիտու: Բնակչության թվաքանակով երկրորդ քաղաքն է:
 
Կիտոն հիմնվել է մ.թ. 1-ին հազարամյակի վերջերին, եղել է կարա էթնոսին պատկանող Կիտու հնդկացիական պետության մայրաքաղաքը: 15-րդ դարում պետությունը նվաճել են ինկերը:
 
1534թ. Սեբաստիան դե Բենալկասարը նվաճել է տարածքը, որի վրա տեղակայված էր հնդկացիական քաղաքը և հիմնել է իսպանական բնակավայր՝ Սան-Ֆրանսիսկո-դե-Կիտոն:
 
Փաստացիորեն քաղաքը հիմնադրվել է Սեբաստիան դե Բենալկասարի՝ դեպի Կիտո երկրորդ վերադարձից հետո: 1822թ. երբեմնի իսպանական գաղութ Կիտոն հռչակեց իր անկախությունը, որից հետո՝ 1826թ. Մեծ Կոլումբիայի կազմի մեջ մտավ:
 
1830թ. Էկվադորը դուրս եկավ էկվադորական դաշնության կազմից, Կիտոն հայտարարվեց նորանկախ պետության մայրաքաղաքը:
 
Կիտոն Էկվադորի մշակութային և կրթական կենտրոնն է: Այստեղ գործում են Էկվադորի կենտրոնական համալսարանը, Մայիսի 24-ի անվան կանանց ազգային քոլեջը, Կանանց մանկավարժական համալսարանը, Ազգային քաղաքական դպրոցը, Երաժշտության ազգային ակադեմիան, Նրբագեղ արվեստների կենտրոնը և այլն:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: