Հանրագիտարան

Նջամենա (Չադ)

Երկիրը՝ Չադ
Ենթարկում՝ Մայրաքաղաք
Հիմնադրվել է՝ 1900թ. մայիսի 29
Նախկին անվանում՝ Ֆորտ-Լամի
Մակերեսը՝ 1000 կմ/2
Բնակչությունը՝ 993.492 մարդ (2009թ.)
Ժամային գոտի՝ UTC+1
Հեռախոսային կոդ՝ 235
Նջամենան Չադի մայրաքաղաքն է, Չադի 22 շրջաններից մեկը, որը ստորաբաժանվում է 10 քաղաքային ենթաշրջանների:
 
Քաղաքը հիմնադրել են 1900թ. ֆրանսիացի գաղութարարները և Ֆորտ-Լամի անվան տակ գործածել են այն որպես զինվորական հենման կետ:
 
1904թ.-ից քաղաքը մտել է Ուբանգի-Շարի գաղութի կազմի մեջ: 1910թ. քաղաքը պատկանել է Ֆրանսիական Հասարակածային Աֆրիկային:
 
1958-1960թթ. Ֆորտ-Լամին եղել է Չադի Ինքնավար Պետության մայրաքաղաքը, իսկ 1960թ.-ից անկախ Չադի Հանրապետության մայրաքաղաքը: Քաղաքի ներկայիս անվանումը կիրառության մեջ է մտել 1973թ.-ից:
 
Քաղաքային էթնոկազմի մեջ մտնում են դազաներ (16,97 %), արաբներ (11,08 %), հաջարայներ (9,15 %), նգամբայեր (6,41 %), բիլալայեր (5,83 %), քանեմբուներ (5,80 %), մաբաներ (4,84 %), քանուրիներ (4,39 %), գոռեր (3,32 %) և այլք:
 
Պաշտոնական լեզուներ են համարվում ֆրանսերենը և արաբերենը, սակայն բնակիչները խոսում են նաև նեղոս-սահարայական, աֆրասիական, նիգեր-կորդոֆանյան լեզվաընտանիքներին պատկանող լեզուներով:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: