Հանրագիտարան

Լուանդա (Անգոլա)

Երկիրը`   Անգոլա
Ենթարկում՝ Մայրաքաղաք
Բնակչությունը՝ 2. 825.311 մարդ (2012թ.)
Ժամային գոտի՝ UTC+1
Լուանդան Անգոլայի մայրաքաղաքն է, պետության խոշորագույն քաղաքական, մշակութային և ֆինանսական-արդյունաբերական կենտրոնը:
 
Անգոլայի ներկայիս մայրաքաղաքը հիմնել է գաղութարար Պաուլու Դիաշ դե Նովայիշը 1575թ.: Քաղաքն ստացել է Սան-Պաուլու-դի-Լուանդա անվանումը (Լուանդայի վերափոխվել է1975թ.):
 
Քաղաքի կարգավիճակ ստացել է 1605թ.: 16-րդ դարի վերջին քաղաքը վերածվել է պորտուգալական գաղութային և զավթիչ ուժերի կենտրոն:
 
1641թ. պորտուգալացիները ստիպված են եղել նահանջել և դիրքերը զիջել հոլանդացիներին, միայն 7 տարի անց նրանք կրկին վերադարձրել են իրենց տարածքները:
 
1974թ.`   մի շարք հեղափոխական գործողություններից հետո, Պորտուգալիայի կառավարությունը համաձայնել է անկախություն շնորհել Անգոլային:
 
1975թ. նոյեմբերին աշխարհի քաղաքական քարտեզի վրա առաջացավ նոր պետություն՝ Անգոլայի Ազգային Հանրապետությունը (1992թ. օգոստոսին Անգոլայի Հանրապետություն), որի մայրաքաղաք հռչակվեց Լուանդան:
 
Լուանդայի բնակչության էթնոկազմը բավականին տարբեր է, այսպես՝ քաղաքում բնակվում են աֆրիկյան (օրիմբունդու, մբանդա, բակոնգո, լունդա, կուանյամա և այլն), եվրոպական, աֆրո-եվրոպական ազգերի ներկայացուցիչներ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: