Հանրագիտարան

Բանժուլ (Գամբիա)

Երկիրը՝ Գամբիա
Ենթարկում՝ Մայրաքաղաք
Հիմնադրվել է`   1816թ.
Առաջին հիշատակությունը՝ 1816թ.
Նախկին անվանում`   Բատերստ
Մակերեսը՝ 12 կմ/2
Բնակչությունը`   34.000 մարդ (2003թ.)
Բանժուլը (նախկինում Բատերստ) Գամբիայի մայրաքաղաքն է: Քաղաքը տեղակայված է Սբ. Մարիա կամ Բանժուլ կղզում, որտեղ Գամբիա գետը թափվում է Ատլանտյան օվկիանոսը:
 
Բանժուլը հիմնադրվել է 1816թ. որպես բրիտանական առևտրային կետ և ստրուկների «մատակարարման» կենտրոն:
 
Այն կոչվել է Բատերստ`   ի պատիվ Հենրի Բատերստի, ով Անգլիայում Գաղութների հարցով նախարարության քարտուղարն էր:
 
Քաղաքը ներկայիս անվանումն ստացել է 1973թ.: 1994թ. հուլիսի 22-ին Բանժուլում պետական հեղաշրջում է իրականացվել:
 
Ի պատիվ այդ իրադարձության`   կառուցվել է «Հաղթական կամար 22»-ը՝ որպես մայրաքաղաքային դարպաս:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: