Հանրագիտարան

Ֆերդինանդ VII

Ֆերդինանդ VII (իսպ.՝ Fernando VII, հոկտեմբերի 14, 1784թ., Մադրիդ - սեպտեմբերի 29, 1833թ., Մադրիդ), Իսպանիայի թագավոր 1808թ. և 1814-33թթ։ Թագավոր է դարձել 1808 թվականի մարտի 19-ին`   ժամիշխան Գոդոյի տապալվելուց և իր հոր՝ Կարլոս IV-ի հրաժարականից հետո։
Նապոլեոն I-ը, որի զորքերը զավթել Էին Իսպանիան օգտվելով թագավորական ընտանիքի անմիաբանությունից, Ֆերդինանդ VII-ին հարկադրել է հրաժարվել գահից (1808թ.) և Իսպանիայի գահ բարձրացրել իր եղբորը՝ Ժոզեֆ Բոնապարտին։
 
1808-1814թթ. ապրել է Ֆրանսիայում։ Ֆրանսիական տիրապետության անկումից հետո`   1814 թ., վերադարձել է Իսպանիա։ Իրեն շրջապատելով կամարիլիայով`   վերացրել է 1808-14թթ. իսպանական հեղափոխության նվաճումները։
 
1820 թվականից սկսած՝ նոր հեղափոխության պայմաններում հարկադրված ընդունել է 1812թ. արմատական սահմանադրությունը, միաժամանակ գլխավորել հակահեղափոխությունը։ Հեղափոխության ճնշումից (1823թ.) հետո վերականգնել է բացարձակ միապետական վարչակարգը։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: