Հանրագիտարան

Կամպալա (Ուգանդա)

Երկիրը`   Ուգանդա
Ենթարկում`   Մայրաքաղաք
ՀԻմնադրվել է`   1890թ.
Ծովի մակ-ից բարձր է`   1155մ
Բնակչությունը`   1.208.544 մարդ (2002թ.)
Ժամային գոտի`   UTC+3, ամռանը UTC+4
Հեռախոսային կոդ`   (+256) 041
Կամպալան Ուգանդայի մայրաքաղաքն է: Քաղաքը հիմնադրել է բրիտանացի գաղութաբնակ Ֆ. Լուգարդը 1890թ. որպես ամրակետ Կամպալա բլրին:
 
Կամպալան երկաթգծային ուղիների կենտրոն է: Միջազգային օդանավակայանը գտնվում է Էնտեբե քաղաքում`   Կամպալայից 35 կմ հեռավորության վրա:
 
Քաղաքում զարգացած են սննդային, քիմիական, տեքստիլ, մետաղամշակման և փայտամշակման և այլ արդյունաբերական ճյուղեր:
 
Կամպալան երկրի քաղաքական, մշակութային, ֆինանսական և առևտրային կենտրոնն է:
 
Քաղաքի տարածքում գործում են Ազգային համալսարանը, Ուգանդայի թանգարանը, ազգային թատրոնը, Ն. Մանդելայի անվան Ազգային մարզադաշտը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: