Հանրագիտարան

Մանիլա (Ֆիլիպիններ)

Երկիրը`   Ֆիլիպիններ
Ենթարկում`   Մայրաքաղաք
Հիմադրվել է`   1574թ.
Առաջին հիշատակում`   1574թ.
Այլ անվանումներ`   Լինիսին, Իկարանգալ էնգ Մայնալա
Մակերեսը`   38.55 կմ/2
Բնակչությունը`   1.660.714 մարդ (2007թ.)
Ժամային գոտի՝ UTC+8
Հեռախոսային կոդ`   +63 2
Փոստային ինդեքս`   0900 – 1096
Պաշտոնական կայք`   www.manila.gov.ph
Մանիլան Ֆիլիպինների մայրաքաղաքն է, գտնվում է Լուզոն կղզու վրա`   Մանիլայի ծոցի 48 կմ երկարությամբ ափին: Քաղաքը հիմել է Լոպես դե Լեգասպին 1571թ.:
 
Քաղաքի ամենահին շրջանը Ինտրամուրոսն է (բառացի`   «պատերով շրջապատված»), որը կառուցվել է 16-րդ դարի վերջին: Մանիլան բազմաթիվ պատերազմներ է տեսել, պատերազմներ, որոնց պատճառով կործանվել են ճարտարապետական, պատմական և մշակութային շատ կոթողներ:
 
Քաղաքը բաժանված է 897 միկրոշրջանների («բարանգայների»)։ Յուրաքանչյուր միկրոշրջան ունի համայնքային ղեկավար և ավագանի: 16 այլ քաղաքների և համայնքների հետ մաս է կազմում Մետրո Մանիլա ագլոմերացիայի, որի բնակչությունը մոտ 12 միլիոն է:
 
Մանիլիայի ողջ բնակչությունը զբաղեցնում է ընդամենը 38.55 կմ/2 տարածք, որով Մանիլան աշխարհի ամենախիտ բնակեցված քաղաքն է: Մանիլան խոշորագույն մշակութային կենտրոն է, որտեղ տեղակայված են մի շարք համալսարաններ:
 
Մայրաքաղաքը նաև երկաթգծային և ավտոմոբիլային կենտրոն է: Քաղաքից 8կմ դեպի հարավ գործում է Նինոյ Ակինոյի անվան միջազգային օդանավակայանը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: