Հանրագիտարան

Սեուլ (Հարավային Կորեա)

Երկիրը`   Հարավային Կորեա
Այլ անվանումներ`   Հանյան, Հանսոն, Քյոնսոն,Քեյձյո
Մակերեսը`   605,25 կմ/2
Բնակչությունը`   10 421 782 մարդ (2007թ.)
Ժամային գոտի`   UTC+9
Պաշտոնական կայք`   english.seoul.go.kr
Սեուլը (կոր. 서울- բառացի`   մայրաքաղաք) Կորեայի Հանրապետության մայրաքաղաքն է և խոշորագույն քաղաքը: Տեղակայված է Հանգան գետի ափին:
 
Քաղաքի առաջին անվանումը եղել է Վիրեսոն: Այն եղել է Պեկչե տիրության մայրաքաղաքը մ.թ.ա. 370թ.-ից: Կորյոյի ժամանակաշրջանում հայտնի է եղել որպես Հանսոն:
 
1394թ. սկզբնավորված Չոսոն դինաստիայի օրոք եղել է տերության մայրաքաղաքը և կոչվել Հանյան: Սեուլ անվանումը վերջնականապես հաստատվել է անկախ Կորեայում 1946թ.:
 
Սեուլը բաժանված է 25 կուերի, որոնք իրենց հերթին բաժանված են 522 տոների, 13.787 տհոնների և 102.796 պաների:
 
Քաղաքը խոշորագույն արդյունաբերական և ֆինանսական կենտրոններից է աշխարհում: Այնտեղ գործում է երկու օդանավակայան:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: