Հանրագիտարան

Հանոյ (Վիետնամ)

Երկիրը`   Վիետնամ
Ենթարկում`   Մայրաքաղաք
Հիմնադրվել է`   1010թ.
Մակերես`   3344,7 կմ/2
Բնակչությունը`   6 448 837 մարդ (2009թ.)
Ժամային գոտի`   UTC+7
Հեռախոսային կոդ`   +84 4
Փոստային ինդեքս`   10
Պաշտոնական կայք`   www.hanoi.gov.vn
Հանոյը (վիետ. Hà Nội, ինչը բառացիորեն թարգմանվում է «քաղաք գետերի միջև») Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության մայրաքաղաքն է և երկրորդը բնակչության թվաքանակով: Գտնվում է Հոնգհա գետի ափին:
 
Երկրի քաղաքական, կրթական և մշակութային կենտրոնն է և երկրորդը արդյունաբերական տեսանկյունից:
1902-53թթ. եղել է ֆրանսիական Հնդկաչինի մայրաքաղաքը, 1954-76թթ.`   Վիետնամի Դեմոկրատական Հանրապետության:
 
Քաղաքի պատմությունն սկսվում է 1010թ.-ից, երբ Լի Տհայ Տո կայսրը հրամայել է կառուցել քաղաք Դայլա ամրոցի մերձակայքում և այդտեղ տեղափոխել Դայկովետի կառավարությունը Հոալից:
 
Նոր քաղաքը ստացավ Տհանգլոնգ անվանումը: Հանոյ անվանումը կիրառվել է 1831թ.-ից Մին Մանգ կայսեր հրամանով:
 
2006թ. Հանոյը զբոսաշրջիկների համար Ասիայի ամենագրավիչ քաղաքների տասնյակում է հայտնվել: 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: